Բաղադրությունը`


Խմորի պատրաստումը`


250 գրամ կաթ
55 գրամ կարագ
110 գրամ ալյուր
3 հատ ձու
Աղ
5 գրամ կակաո


Կաթը լցնել կաթսայի մեջ .ավելացնել կարագը և աղտ,հասղնել եռման աստիճանի:Լցնել այլւորը և կակաոն,եփել 2 րոպե,արագ խառնելով:Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի փոքր հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին:Երբ առաջին ձուն խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Խմորը լցնել խմորեղենի համար նախատեսաված տոպրակի մեջ և լցնել նախապես կարագ քսած տապակի վրա:
Թխել 200 աստիճան տաք ջեռոցում մոտ 20 րոպե:


Կրեմի պատրաստումը`


200 գրամ շաքարավազ
1 հատ ձու
150 մլ կաթ
1 տուփ գդալ վանիլին
200 գրամ փափկացրած կարագ


Կաթսայի մեջ լցնել կաթը,ձուն,հոտե շաքարավազը: Խառնուրդը դնել կրակին և եփել մինչև փուչիկներ առաջանա ,խառնելով մոտ 4 րոպե:
Վերցնել կրակից, ավելացնել վանիլինը:Թողնել, որ սառչի:
Այնուհետև ավելացնել գդալով հարած կարագին:
Էկլերները երկու կեսի բաժանել , մեջը կրեմ լցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել: