Վիսկին ամենաառողջարար ալկոհոլային խմիչքներից մեկն է համարվում, որը նաև մյուս ալկոհոլային խմիչքների համեմատությամբ ավելի քիչ է խումհարի պատճառ դառնում։

 

 Կանխում է ավելորդ քաշի գոյացումը։ Վիսկին ցածր կալորիականություն ունեցող խմիչք է՝ հատկապես բազմաթիվ կոկտեյլերի, գարեջրի ու գինու համեմատությամբ։ Դու կարող ես ավելի շատ վիսկի խմել՝ չանհանգստանալով ավելորդ քաշի մասին, քանի որ դրա մեջ շաքարի պարունակությունը չափազանց ցածր է։

 

♦ Օգտակար է սրտի առողջությանը։ Ինչպես պարզվում է՝ գինուց ու մուգ գարեջրից բացի վիսկին նույնպես առողջարար է սրտի համար։ Այն ոչ միայն նվազեցնում է արյան մեջ հանգույցների առաջացումը, այլև նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Վիսկիի պարունակած հակաօքսիդանտները կանխում են արյան անոթներում բացասական խոլեստերինի կուտակումն ու բարձրացնում օրգանիզմում դրական խոլեստերինը։