Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի համար տոնական օրերն առիթ են տանը մնալու, հանգստանալու համար: Պատասխանելով ESem.am-ի բլից հարցերին՝ դերասանուհին առիթն օգտագործեց ու բոլորին գարնանային ուրախ օրեր, սեր և արևային հույզեր ցանկացավ:
- Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:
- Ամուսինս ինձ զգեստ է նվիրել, իսկ աղջիկներս՝ կեսգիշերին շնորհավորել են ու բացիկ նվիրել:
- Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:
- Սիրված լինելը, սերը:
- Եթե շնորհավորում են, նշանակում է…
- Ուշադիր են, սիրում են, հարգում են:
- Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:
- Ինձ համար կարևոր է, որ նա նույնը մնա: Ես գտել եմ իմ տղամարդուն, և նա միշտ յուրահատուկ է: Նա միայն միամսյակը չի կարևորում ու առանձնացնում, միշտ էլ ուշադիր է:
- Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:
- Վայրը կարևոր չէ: Օրինակ իմ պարագայում՝ մենք այս անգամ երկու ժամ քայլել ենք. կարևորը՝ սիրելիի հետ զբոսնելն էր:
- Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներնանցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:
- Երևի Փարիզը, որտեղ երբեք չեմ եղել: Չէ՞ որ այն սիրահարների քաղաք է համարվում: Կարծում եմ՝ գեղեցիկ կլիներ Էյֆելյան աշտարակի կողքին՝ որևէ ռեստորանում մեր տոնը նշելը:
- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոներիկապակցությամբ:
- Անցած տարի, երբ ամուսնուս կողմից իմ սիրելի կիթառը նվեր ստացա, իսկ աղջիկներս գեղեցիկ զարդարել էին սենյակս:
- Ամենազվարճալի մաղթանքը, որ երբևէ ստացել եք Կանանց տոների կապակցությամբ:
- Եղել է, որ տղամարդիկ շնորհավորել են ինձ, իսկ ես ինքնըստինքյան ասել եմ՝ ձերն էլ շնորհավոր :)
- Ինչպե՞ս են անցնում գարնան օրերը:
- Գարնան սկիզբը աշխատանքային է ինձ համար. նոր նախագծեր ու ներկայացումներ ունենք:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը