Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը շատ է սիրում ծաղիկներ նվեր ստանալ և նվիրել: Ասում է՝ գարնանային ծաղկեփունջը համարելով Կանանց տոնի խորհրդանիշ՝ նա միամսյակի կապակցությամբ մայրիկին ու սկեսուրին անուշահոտ ծաղիկներ է անպայման նվիրում:

 

 

 «Մարտի 8-ն ավելի շատ համարում եմ մայրերի, քան աղջիկների տոն: Այդ օրն առավոտյան առաջնային շնորհավորում եմ մայրիկներիս, հետո՝ մյուսներին»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Յանան՝ հավելելով, որ բացի շնորհավորանքից, նաև  նվերներ է պատրաստում նրանց համար:

 

 

«Ես շատ-շատ եմ սիրում մարդկանց նվերներ անել և ուրախ պահեր պարգևել: Չեմ սպասում, որ Մարտի 8 կամ Ապրիլի 7 լինի, նոր նրանց ուրախացնեմ: Լավ իմանանով, որ ծաղիկները մայրիկիս տարերքն են՝ նրա համար գեղեցիկի ծաղկեփունջ էի գնել ու իր հավանած օծանելիքը»,- նշեց հաղորդավարուհին:

Ըստ նրա՝ աղջկա՝ Ադելի համար նույնպես նվերներ է պատրաստել:

 

 

«Ադելի համար մի շարք նվերներ էի գնել ու իրեն քնեցնելուց հետո դրել ննջարանում, որ առավոտյան տեսնի և ուրախանա: Մինչ ես կարթնանայի՝ նա բացել էր պլաստիլինի տուփն ու ինձ համար ծաղիկ պատրաստել»,- պատմեց Յանան՝ չթաքցնելով, որ դստեր նվերն իրեն շատ է ուրախացրել և հուզել:

 

 

Կնոջն առանց նվերի չի թողել նաև ամուսինը՝ սերիալային դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը: Ըստ Յանայի՝ Սուրենն իրեն միշտ օգտակար ու հաճելի նվերներ է տալիս: «Ես նրան ոչ մի անգամ չեմ հուշում, թե ինչ գնի ինձ համար կամ ինչի կարիք ունեմ: Սիրում եմ, երբ նա իր մտահղացմամբ է նվեր ընտրում ու ինձ անակնկալ մատուցում»,- եզրափակեց  հաղորդավարուհին:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը