Սանկտ-Պետերբուրգում փետրվարի 25-ից մարտի 2-ը անցկացվել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է 15 երկրի 120 կատարող: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան /1-ին մրցանակ/, Անի Սարգսյան /2-րդ մրցանակ/:


Հայ պատվիրակները անվանական հրավերներ են ստացել նաև մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոնների: