BlogNews.am-ը գրում է.


Երգչուհի Արմինկան, ով միշտ հետևում է նորաձևությանը և հայտնի է որպես Հայաստանի ամենաոճային երգչուհի, օրեր առաջ հնարավորություն է ունեցել մասնակցելու Միլանի նորաձևության շաբաթին։ BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ամերիկաբնակ ընկերուհին հրավիրված էր Միլանի նորաձևության շաբաթին և, իմանալով, որ ինքը  նորաձևության մեծ սիրահար է, հրավիրել էր նաև իրեն։

 

Երգչուհին նշեց, որ առաջին անգամ էր այդպիսի նորաձևության այդպիսի ցուցադրության մասնակցում։ «Հրաշալի զգացողություն էր, տպավորություններս շատ վառ են, անբացատրելի։ Փոքր երեխայի պես ոգևորվել էի, որովհետև հայտնվել էի մի տեղ, որին ծանոթ էի վիրտուալ։ Առաջին անգամ միանգամից հայտնվեցի նորաձևության այդ մասշտաբի ցուցադրության՝ այն էլ՝ Միլանում։ Համաշխարհային նորաձևության և շոփինգի կենտրոններից այն առաջինն է ինձ համար»,- ասաց Արմինկան՝ հավելելով, որ ճանաչում է բոլորին և շատ ոգևորված էր այդ ոճաբաններին, մոդելներին, նորաձևության ամսագրերի խմբագրերին մեկ վայրում տեսնելով։


Նրա խոսքով՝ նույնիսկ ընկերուհին է զարմացել, որ բոլորին ճանաչում է անուններով, դեմքերով։  «Դա ինձ համար նույնն էր, որ հայտնվեի Հոլիվուդում «Օսկարի» կամ «Գրեմմիի» ժամանակ։ Այս դեպքում հայտնվել էի նորաձևության աստղերի մեջ»,- ոգևորությամբ հավելեց երգչուհին։

 

 

 

Շարունակությունը` այստեղ: