Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Հայրը և ապօրինի զավակը» գիրքը, որտեղ խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին, բեմադրվել է Իտալիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:


Ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում: Պրեմիերան մեծ ոգևորությամբ է ընդունվել: Բեմականացման փակ ցուցադրությունները շարունակվելու են մինչև մարտի 15-ը:

 

Էլիֆ Շաֆաքի ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին` անգլերենով: Հետագայում գիրքը թարգմանվել էտարբեր լեզուներովայդ թվում և հայերենԱյնպատմում է Թուրքիայում բնակվող Քազանջը և Ցեղասպանության հետևանքով ԱՄՆ-ում բնակվող Չաքմաքչյան ընտանիքների պատմությունը: Ստեղծագործությունը երկու ընտանիքների օրինակով ներկայացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հասարակությունների ըմբռնումների տարբերությունը:


Այս գրքի համար Շաֆաքը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդթուրքական ինքնությունը վիրավորելու մասին հոդվածով կանգնեց դատարանի առաջ: Սակայն քանի որ նրա մեղքն ապացուցող որևէ փաստ չգտնվեց, Շաֆաքը քրեական պատասխանատվության չենթարկվեց: