«Կռունկ». այսպես է կոչվում Ալին Գոյանի, Lazzaro-ի եւ Այդին Դավուդիի համատեղ աշխատանքը, որի տեսահոլովակը կարող եք դիտել BRAVO.am-ի Videos բաժնում: Այն նկարահանել են ռեժիսոր Սերժ Գաբյանը, օպերատորներ Արտյոմ Աբովյանն ու Արսեն Մաթեւոսյան, իսկ աքսեսուարները պատրաստել են Նուռը եւ Սարգիս Մնացականյանը:

 

Ալին Գոյանը մեզ հետ զրույցում մեկնաբանել է տեսահոլովակի այլաբանական իմաստը.«Այժմ մարդիկ իրար հանդեպ ագրեսիվ են ու անհանդուրժող, հեռանում են հոգեւոր արժեքներից` մխրճվելով նյութականի պայքարի մեջ, դառնում թշնամիներ, իսկ կռունկը` ազատության խորհրդանիշը, պարզապես կխեղդվի այս միջավայրում: Սյուժեի գաղափարը, կարծես, բոլորիս սրտից էր. հերոսը պայքարում է չարության, թշնամանքի ու ատելության դեմ իր բարությամբ: Կարծում եմ` Վարդան Մնացականյանը կարողացել է հրաշալիորեն մարմնավորել հերոսի հավաքական կերպարը: Ցանկանում էինք մեր գաղափարը հասանելի դարձնել, նաեւ պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած քննադատություն»:

 

 

Շարունակությունը` այստեղ: