Հանրաճանաչ դերաստան Լեոնարդո Դի Կապրիոյին պատկանող Appian Way պրոդյուսերական ընկերությունը Netflix դիստրիբյուտորական Էլեկտրոնային ցանցի հետ համաձայնության Է հասել բնապահպանական կինոնախագծերի վրա համատեղ աշխատելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հաղորդել Է Hollywood Reporter հանդեսը:

 

«Համաձայնությունը վերաբերում Է ոչ միայն վավերագրական ֆիլմերին եւ հեռուստատեսային վավերագրական սերիաներին,-նշում Է հանդեսը:-Դրա շրջանակներում Appian Way-ը իրավունք Է ստացել առաջինը դիտարկել բնապահպանական վավերագրական կինոյի ժանրում Netflix-ի նախագծերը:

 

Ներկայիս համաձայնությունը դարձել Է Virunga փաստագրական ֆիլմի վրա երկու ընկերությունների հաջող համատեղ աշխատանքի արդյունքը, որն այս տարի անվանակարգված Էր եւ պայքարում Էր «Օսկար»-ի համար: Այն նվիրված Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարեւելյան շրջանում գտնվող Virunga ազգային բնայգուն:

 

«Netflix-ի հետ համագործակցությունը Դի Կապրիոյին հնարավորություն Է ընձեռում հաստատվելու որպես բնապահպանության խնդիրների վրա աշխատող պրոդյուսեր եւ ամրապնդել շրջակա միջավայրի պաշտպանի իր հեղինակությունը»,-նշում Է Hollywood Reporter-ը:

 

Netflix ընկերությունն աշխատում Է աշխարհի գրեթե 50 երկրներում եւ ունի 50 մլն օգտատերերից բաղկացած գլոբալ լսարան: Այն ապահովում Է մուլտիմեդիական հոսքի փոխանցումը գոյություն ունեցող գործնականում բոլոր հեռահաղորդակցական սարքավորումներին՝ սկսած թվային կցուրդներին միացված պլազմային հեռուստացույցներից ու վերջացրած շարժական սարքերով, սմարթֆոններով եւ պլանշետային համակարգիչներով:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում Է նաեւ իր դերասանական կարիերան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, նա աշխատանքի Է ձեռնամուխ լինում Բիլլի Միլիգանի մասին պատմող ֆիլմում, մարդ, որը համաշխարհային հոգեբանության մեջ պաշտոնապես ճանաչված Է որպես անձի բազմակի երկատումից տառապող: