Հնդկաստանում Ֆիլմերի սերտիֆիկացման կենտրոնական խորհուրդը (Central Board of Film Certification - ՖՍԿԽ) արգելել Է Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի Էկրանավորման ցուցադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին լրագրողներին հայտնել Է այդ կազմակերպության ղեկավար Շրավան Կումարը:

 

Առանց ՖՍԿԽ-ի թույլտվության Հնդկաստանի հեռուստա- եւ կինոԷկրաններին չի ցուցադրվում ոչ մի տեսաարտադրանք, ներառյալ երաժշտական, գովազդային հոլովակները, խաղարկային եւ վավերագրական ժապավենները: «Մենք թույլ չենք տա Հնդկաստանում ցուցադրել այդ Էրոտիկ ֆիլմը»,-նրա խոսքը մեջբերել Է «Ինդիան-Էքսպրես» թերթի Էլեկտրոնային տարբերակը:

 

ՖՍԿԽ-ն իր որոշման պատճառները չի բացատրել, սակայն այդ ժապավենը նկարահանած ամերիկյան կինոստուդիան պաշտոնապես իրավասու Է վիճարկել հանձնաժողովի որոշումը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Մոխրագույնի 50 երանգները» կինոնկարի ցուցադրությունը, որը բեմադրել Է Սեմ Թեյլոր-Ջոնսոնը, ավելի վաղ արդեն արգելվել Էր Մալայզիայում, Ինդոնեզիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Քենիայում, ինչպես նաեւ Հյուսիսային Օսիայում, Ինգուշիայում եւ Չեչնիայում: