Մոդելավորողներ Վահան Խաչատրյանի եւ Դիանա Շատվերյանի միջեւ առցանց կոնֆլիկտ է ծագել: Երեկ Վահանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել էր լուսանկար, որում ներկայացված է իր եւ Դիանայի հեղինակած երկու զգեստ, իսկ կից գրել էր.«Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով եւ առանց վատ զգալու հրապարակել համացանցում: Ամո՛թ է»:

 

Վահանը գրառումը հեռացրել է իր էջից, ինչից հետո BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբանել, որ այդպես է վարվել, քանի որ զգեստը կրած աղջկան նախապես չէր տեղեկացրել լուսանկարը հրապարակելու մասին եւ վերջինիս խնդրանքով է հանել: Մեր հարցին, թե նախապես իր ատելյե են եկել զգեստը պատվիրելու, թե' ոչ, նա պատասխանել է.«Ես չեմ ուզում այդ աղջկա մասին խոսել, այստեղ հարցը Դիանայի արարքն է: Ես դեմ չեմ, որ հաճախորդը դերձակին պատվիրի հայտնի բրենդի զգեստից կարել, իսկ դերձակի եւ դիզայների տարբերությունն այն է, որ դիզայները պետք է գոնե այնքան քթածակ ունենա, որ զգեստը որոշ փոփոխություններով պատրաստի, որ ե՛ւ պատվիրատուն չնեղանա, ե՛ւ չկրկնօրինակի, այսինքն՝ ոգեշնչվի, ոչ թե նույնությամբ, բայց վատ որակի կարի»:

 

 Դիանա Շատվերյանը

 

Շարունակությունը` այստեղ: