Փոփ բեմի թագուհի Մադոննան մտադիր Է օգոստոսին սկսել նոր համաշխարհային շրջագայություն, որի շրջանակներում համերգներ կտա Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի 35 քաղաքներում, ինչպես նաեւ Ասիայում ու Ավստրալիայում:

 

Աստղը, որի 57-ամյակը կլրանա օգոստոսին, ներկայում ավարտում Է աշխատանքն իր 13-րդ ալբոմի վրա, որը կրում Է Rebel Heart անվանումը: Դրա թողարկումը նշանակված Է մարտի 9-ին Մեծ Բրիտանիայում: Նույն այդ օրն Էլ սկսվելու Է շրջագայության շրջանակներում տրվելիք համերգների տոմերի վաճառքը, որը, ինչպես եւ ալբոմը, ստացել Է նույն անվանումը՝ Rebel Heart:

 

Երգչուհու վերջին շրջագայությունը, որն անցկացվել Է 2012 թվականին, նրան բերել Է 300 մլն դոլար:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ներկայիս շրջագայությունն օգոստոսի 29-ին կսկսվի Մայամիի համերգով: Սեպտեմբեր-հոկտեմբերին երգչուհին ելույթ կունենա Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում, նոյեմբերին կժամանի մայրցամաքային Եվրոպայի քաղաքներ, որտեղ համերգներ կտա Փարիզում, Քյոլնում, Պրահայում, Բարսելոնում եւ Անտվերպենում:

 

Մեծ Բրիտանիայում, որի քաղաքացիությունն ամերիկացի երգչուհին ստացել Է 2000-ական թվականների սկզբին, Մադոննան ելույթ կունենա դեկտեմբերին: Մասնավորապես, համերգներ են նշանակված Լոնդոնում, Բիրմինգհեմում, Մանչեստրում եւ Գլազգոյում: