«Օրիգինալ» փաբում երեկ օրգինալ հանդիպում էր «X Factor» նախագծում Անդրեի խմբում հանդես եկած մասնակիցների՝ Հայկ Հունանյանի ու Նարեկ Խաչատրյանի հետ, որին ներկա էր նաև ESem.am-ը:

 

 

Ակումբային համերգի ժամանակ տղաները ներկայացրեցին հայտնի երգերի իրենց տարբերակները, ներկաներն էլ, պարեցին, ուրախացան՝ հայկական քոչարուց մինչև «Nosa-nosa»-ի ռիթմեր:

Հայկն ու Նարեկը ներկայացան նաև զուգերգերով, որոնց ընտրությունը մինչև վերջին պահը գաղտնի էին պահում՝ ցանկանալով անակնկալ մատուցել ներկաներին:) Տղաները ներկայացրին Արսեն Սաֆարյանի «Բայց դու չես գալիս» և «Reincarnation»-ի  «Աշխարհումս իմն դուն իս» ստեղծագործությունները: Ընդ որում՝ վերջինն այնպիսի ակտիվություն ստեղծեց, որ Նարեկն ու Հայկը ստիպված էին երկրորդ անգամ կատարել այն:)

 

 

Նարեկը նշեց, որ ընտրությունը կանգ էր առել այդ ստեղծագործության վրա, քանի որ այն շատ «դրայվով» էր. «Երկուսս էլ շատ ենք սիրում այդ երգը»: Ինչ վերաբերում է Արսեն Սաֆարյանի «Բայց դու չես գալիս» երգին՝ Հայկն ասաց. «Շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Արսեն Սաֆարյանի մուտքն էլ շոու բիզնես հենց այդ երգով է եղել, որոշեցինք, որ առաջին զուգերգը դա պետք է լինի»:

 

 

Տղաները պատմեցին, որ սկզբում հաղորդավար ունենալու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի զավեշտալի հանդիպումից հետո որոշել են, որ իրենք էլ կվարեն համերգը: Ըստ Նարեկի՝ այդպես ավելի անմիջական է: Երեկոն անցավ հետաքրքիր զրույցի ձևափաչով:)

«Այսօր շատ լավ քեֆ արեցի, դրական էմոցիաներ ստացա: Կարծում եմ՝ մտերմիկ երեկո ստացվեց: Թեև սիրում եմ համերգասրահներում ելույթ ունենալ, քանի որ այնտեղ ավելի լավ ներկայանալու հնարավորություն կա, ակումբային համերգներն էլ իրենց հետաքրքրություն ունեն. անմիջական շփում է հանդիսատեսի հետ»,- նշեց Նարեկը:

 

 

Հայկն էլ նկատեց, որ իր կարծիքով՝ կարողացան իրենց էներգետիկան փոխանցել մարդկանց, և բոլորն էլ լիաթոք ուրախացան: «Շատ լավ, անմիջական երեկո ստացվեց: Ես առաջին անգամ էի ներկայանում այս ֆորմատով ու ինձ դուր եկավ:)»,- ասաց երիտասարդ երգիչը:

Տղաները չմոռացան նաև շնորհակալությունների մասին՝ իրենց թիմի ղեկավար Անդրեին, ով ԱՄՆ-ում լինելու պատճառով ներկա չէր համերգին, «X Factor»-ի պրոդյուսեր Աննա Թադևոսյանին՝ այս համերգին ևս իրենց կողքին լինելու և «Օրիգինալ փաբ»-ի տնօրեն՝ Մերի Ջանիբեկյանին՝ համերգային հրավերի համար:)

 

 

Նշենք, որ Հայկն օրերս ներկայացրել էր առաջին երգը՝ «Սիրում եմ քեզ»-ը, որի խոսքերի հեղինակը հենց ինքն է, իսկ Նարեկն իր առաջին ստեղծագործությունը պատրաստվում է ներկայացնել մինչև մարտի վերջ:)

 

 

 

 

Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը