Դերասանուհի Անաիս Սարդարյանը նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում: «Սիրում եմ քեզ, Երևան» ֆիլմը, «Սիրում եմ քեզ, Փարիզ», «Սիրում եմ քեզ, Մոսկվա» շարքից է: Ֆիլմը բաղկացած է 4-5 նովելներից, որոնցից մեկում ներկայանում է նաև Անաիսը:

 

 

ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, մարմնավորում է բարի աղջկա և տրամադրեց լուսանկարներ նկարահանման հրապարակից: Նա նշեց, որ կրկին հայտնվել է «հարսանեկան իրավիճակներում»:) «Սերիալներում ու ֆիլմերում այնքան եմ հարսանեկան զգեստներ հագել, որ սովորական երևույթ է դարձել:)»,- նկատեց դերասանուհին:

 

 

Անաիսի հիմնական խաղընկերուհին ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանն է: Անկան ավելի տխուր, դրամատիկ կերպար է խաղում, Անաիսը՝ ուրախ, զվարթ աղջկա, ով փորձում է ամեն բան անել, որպեսզի ընկերուհին վերադարձնի իր սերը և ամուսնանա: «Դեռ նկարահանման մեկ օր ենք ունեցել: Առաջին անգամ եմ խաղում Անկայի հետ»,- ասաց դերասանուհին: Ըստ նրա՝ Անկայի հետ հեշտ է, չնայած վերջինս չունի դերասանական կրթություն:)

Անաիսի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ ֆիլմը պատրաստ կլինի մարտի վերջին:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը