«Վիտամինցի» Տիգրանի հայր դառնալու մասին ESem.am-ի ընթերցողները տեղյակ են: Տիգրանի հետ խոսել ենք փոքրիկի նախասիրությունների, սիրած զբաղմունքների մասին ու պարզել, թե ինչպիսին է Ռիտան. հումորիստը մեզ է տրամադրել նաև նրա լուսանկարները:

 

 

Տիգրանի խոսքով` փետրվարի 28-ին աղջիկը ինն ամսական կդառնա: Այդ օրը ևս Տիգրանն ու կինը` Սեդան, կնշեն ինչպես նախորդ ութ ամիսները: Տիգրանի փոխանցմամբ` ամեն ամիս այնպես է դասավորել գործերը, որ կարողանա տանը լինել ու փոքրիկի հետ փչել տորթի մոմերը:)

Տիգրանը նշեց, որ երեխայի խնամքով հիմնականում կինն է զբաղվում: «Հիմնական հոգսը կնոջս ուսերին է ընկած, սակայն եթե ժամանակ եմ ունենում, ինքս էլ օգնում եմ նրան»,- ասաց հումորիստը և նշեց, որ օրինակ լողացնելու գործում իրեն բաժին է հասնում ջուրը լցնելու պարտականությունը:)

 

 

Հումորիստը փոքրիկ աղջկան հիմնականում «ձագ ջան» է ասում: «Կարելի է  ասել, հազվադեպ եմ անունով դիմում: Այս շրջանում նրան Ռիտուլ ենք ասում, բայց կարծում եմ, 1 տարեկանը լրանալուց հետո կփորձենք Ռիտա ասել, որպեսզի բոլորն էլ սովորեն այդպես կոչել նրան»,- նշեց Տիգրանը:

 

 

Դերասանը նշեց, որ Ռիտան բավականին խելոք փոքրիկ է, սակայն կարիզներ էլ ունի: «Մի քիչ «լաչառ» է. իր կապրիզներն ունի: Այնքան էլ չի սիրում քնել. այդ առումով ինձ է նման ,- ասաց հումորիստը` հավելելով,-  Եթե տանն եմ լինում, նրա հետ խաղում եմ: Ի դեպ, շատ է սիրում գունավոր գրքերով խաղալ, երևի դա եկել է նրանից, որ հղիության ընթացքում կինս սովորել է. նրանք միասին սովորել են ու այդ ամենը փոխանցվել է փոքրիկին»:

 

 

Տիգրանի փոխանցմամբ` առաջին հայացքից աղջկան իրեն են նմանեցնում, թեև ասում են, որ կնոջը և նրա քրոջը ևս նման է: «Երևի ես ու կինս էլ նման ենք, հաճախ են ասում»,- ասաց Տիգրանը, ով ցանկություն ունի երկու աղջիկ, երկու տղա ունենալ: «Կարծում եմ՝ Ռիտան քույր կամ եղբայր կունենա մոտ 3-4 տարի անց: Կինը տեխնիկա չէ ու օրգանիզմի վերականգնման համար ժամանակ է պետք»,-եզրափակեց նա:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը