Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը մարտի 9-ից հանդիսատեսին կներկայանա նոր հեռուստասերիալի շրջանակներում: ESem.am-ի հետ զույցում նա ասաց, որ ATV հեռուստաընկերության նոր՝ «Լույսի պահապանը» կոչվող հեռուստանովելում մարմնավորելու է գլխավոր հերոսուհու մորը:

 

 

Սերիալում Ալինայի հերոսուհու դստերը կմարմնավորի դերասանուհի Արփինե Իսրայելյանը, ում հետ նա առաջին անգամ է լինելու նկարահանման հրապարակում: «Կերպարս ինտելեկտուալ, խելացի աղջիկ է, ով ծննդաբերությունից հետո կորցրել է դստերը: Նա ամուսնացել է հարուստ, խելացի տղամարդու հետ, բայց ընտանեկան անհաշտություններ ունի: Շատ դժվար կյանք է տեսել»,- նշեց դերասանուհին:

 

 

Ալինայի խոսքով՝ հաճախ է առաջարկներ ստանում, սակայն այս մեկն իրեն գրավել է իր լրջությամբ: «Տնփեսա» սիթքոմում Ալինան այլևս չի նկարահանվելու:

«Սիթքոմից արդեն հոգնել էի, ցանկանում էի երկարատև սերալում խաղալ, որովհետև դա ավելի շատ եմ սիրում: Այս կերպարս Էդիտայի հակապատկերն է: Եթե նա գլամուր և դատարկ կին էր, այս մեկը խելացի է ու ծանրակշիռ»,- նկատեց Ալինան:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը