Գարնանային տոներին ընդառաջ ESem.am-ը հայտնի մարդկանց հետ կխոսի կանացիության գաղտնիքների մասին:) Դերասանուհի Լիա Զախարյանը նշեց, որ միանշանակ է՝ տղամարդիկ պետք է առնական լինեն, կանայք՝ կանացի:) Լիան ինքն իրեն բավականին կանացի է համարում: Ըստ դերասանուհու՝ կնոջը ոչինչ այնքան  հմայիչ չի դարձնում, որքան ինքնավստահությունը և տղամարդու սերը:

Նա ESem.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքն ու խոսել կանացիության իր տեսլականի մասին: Որպես նախաբան՝ Լիան նշեց, որ կանացիությունն իր մեջ ներառում է մի քանի հատկանիշ՝ զգացմունքայնություն, քնքշություն, փափկություն, անկեղծություն, հավատարմություն, որն էլ տղամարդու մոտ իրեն պաշտպանելու ցանկություն է առաջացնում, ապա առանձնացրեց 5 գրավական, որտեղ, իր կարծիքով, թաքնված է կանացիության գաղտնիքը:

1 Կինը չպետք է լինի մոնոտոն (միանման)՝ ոչ խոսքում, ոչ պահվածքում: Բազմազանությունը հետաքրքրություն է ստեղծում:

2 Կինը պետք է լինի կարևոր և զգա իր կարևորությունը՝ լինելով խորհրդավոր, հիշվող, հասկանալի ու հարմարվող: Նա երբեք չպետք է թերագնահատի իրեն. երբ նրան գովաբանում են, պետք է ընդունի իր հասցեին հնչած հաճոյախոսությունները: Կինը պետք է իմանա իր արժանինքներն ու դրանք ճիշտ օգտագործի:

3 Կինը պետք է լինի այնպիսին, որ ցանկանան իրեն նմանվել: Պետք է ճիշտ օգտագործել խոսքը, ձայնը՝ իր բոլոր երանգներով և մարմինը՝ ավելի արտահայտելու իր կանացիությունը: Շատ կարևոր է շփման մեջ կնոջ ներկայանալի լինելը՝ քայլվածքը, նստելու դիրքը, շարժուձևը և այլն:

4 Կինը պետք է խոնարհ ու համբերատար լինի: Առաջին հերթին՝ կինը ծաղիկ է, երեխա և հրեշտակ: Եթե ծաղիկ է, նշանակում է՝ նրա կոչումը քնքշությունն ու գեղեցկությունն են, ահա թե ինչու է կնոջ իրավունքների սահմաններում խնամք և հիացմունք պահանջելը:)

5 Կինը երբեք չպետք է կորցնի ինքնատիրապետումը, զսպվածությունը, համբերությունը, ճիշտ ժամանակին լռելու ունակությունը: Դե իսկ ներողամտությունը նրան ավելի բարձր է դարձնում:

Լուսանկարները՝ ԱՄին Ավագյանի


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը