Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացավ կինոասպարեզի ամենագլխավոր՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության հաղթողներն են.

 

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը։

 

Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» է ստացել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում կատարած դերի համար։

 

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմն «Օսկար» մրցանակի է արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ «Քաղաքացի- 4» ֆիլմի ռեժիսոր Լորա Պոյտրասը նշել է, որ իր ֆիլմը նվիրում է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են լրագրողական հետաքննությամբ։

 

«Իմիտացիոն խաղ» ֆիլմի սցենարիստ Գրեմ Մուրը մրցանակի է արժանացել լավագույն հեշտացված սցենարի համար։

 

Իսկ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Բըրդմեն» ֆիլմը։

 

Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել Ալեքսանդր Դեպլան՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմի սաունդրեքի համար։

 

«Սելմա» ֆիլմից Glory երգը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում։

 

«Տարվա լավագույն օպերատոր» է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Բըրդմեն» ֆիլմի աշխատանքի համար։

 

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։

 

«Լավագույն լիամետրաժ մուլտիֆիլմ» անվանակարգում հաղթել է «Հերոսների քաղաքը» ֆիլմը։

 

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատրիցիա Արկետը՝ «Պատանեկություն» ֆիլմում կատարած դերի համար։ Իսկ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Ջեյ Քեյ Սիմոնսը՝ «Մոլեգնություն» ֆիլմում աշխատանքի համար։

 

 Эдди Редмэйн

Էդի Ռեդմեյն

Джулианн Мур

Ջուլիան Մուր

Алехандро Гонсалес Иньярриту

Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտու, «Բըրդմեն» ֆիլմի թիմը

 Леди Гага

Լեդի Գագա

Скарлетт Йоханссон

Սքարլեթ Յոհանսոն

Дженнифер Хадсон

Ջենիֆեր Հադսոն

Мерил Стрип

Մերիլ Սթրիփ

Фелисити Джонс и Крис Прэтт

Ֆելիսիսթի Ջոնս, Քրիս Փրեթ

Рита Ора

Ռիտա Օրա

Адам Ливайн

Ադամ Լիվայն

oscar