Քիմ Քարդաշյանի սև Yukon GMC մեքենան վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի արևմտյան հատվածում գտնվող Մոնտանա նահանգում սառցապատ ճանապարհին երթևեկելիս։

 


Այս մասին գրում է  TMZ.com-ը: Ավտոմեքենայի մեջ գտնվել են Քիմը, նրա դուստրը` Նորթը, և  քույրերը՝ Քայլին և Քլոեն։ Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ ոք չի տուժել, իսկ ավելի ուշ Քիմը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ աստծուն շնորհակալություն հայտնելով` իրենց կյանքը փրկելու համար։