ESem.am-ին հայտնի է դարձել, որ հաղորդավար Արտավազդ Ամիրյանը շուտով հայր կդառնա:) Մեզ հետ զրույցում Արտավազդը հաստատեց տեղեկության իսկությունը՝ նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա ամռանը:

 

 

«Ես արդեն ապրում եմ այդ հեքիաթային կյանքով: Ինձ  համար և՛ շատ սպասված էր այդ լուրը, և՛ անսպասելի: Շատ հաճելի տպավորությունների տակ եմ, յուրաքանչյուր օրն ավելի եմ կարևորում,- ասաց հաղորդավարն ու ավելացրեց,- Ես առավել ուշադիր ու պատասխանատու դարձել եմամուսնությունից հետո, սակայն երբ իմանում ես, որ քո տանը հրաշք է ծնվելու և քոնն է լինելու և՛ պատասխանատվությունը, և՛ հեռանկարները, և՛ ուշադրությունը՝ Մարիամի, տան, ընտանիքի հանդեպ, ավելի է աճում»:

 

 

Արտավազդն ու կինը՝ Մարիամը, դեռ չեն պարզել փոքրիկի սեռը: Հաղորդավարի խոսքով՝ ինքը շատ կուրախանա յուրաքանչյուր սեռի դեպքում: «Գլոբալ առումով սեռը բացարձակ կապ ինձ չունի համար: Եթե ինձ մնար, նույնիսկ չէի ճշտի սեռը, քանի որ անսպասելին ավելի հետաքրքիր է: Երկու սեռի պարագայում էլ ուրախության առիթը շատ մեծ է: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, կցանկանայի, որ առաջնեկս տղա լիներ՝ ազգանունս շարունաողը»,- ասաց նա, միևնույն ժամանակ շեշտեց, որ քրոջ՝ երգչուհի Անի Ամիրյանի և դերասան Ստեփան Ղամբարյանի  դստեր՝ Մարթայի  շնորհիվ արդեն զգացել է աղջկա քաղցրությունը և դուստր ունենալու դեպքում էլ շատ կուրախանա: Ըստ հաղորդավարի՝ կինը ևս չի կարևորում երեխայի սեռը:

 

 

Թեև Արտավազդը նշեց, որ երեխայի սեռը նրա ծննդյան ժամանակ իմանալն առավել հետաքրքիր է, նախապես ճշտելուց չի հրաժարվի:) Ըստ նրա՝ այդպես ավելի հեշտ կլինի գնումներ անել, նախապես ընտրել մանկական սենյակի գույները:

 

Երեխայի համար գնումներ զույգը դեռ չի արել: «Կարծում եմ՝ դեռ վաղ է, գնումները կսկսենք փոքրիկի սեռը պարզելուց հետո,- ասաց նա ու ավելացրեց,- մանկական իրերն ինձ գրավում էին դեռ Մարթայի ծննդից հետո: Իմ ու Մարիամի ամուսնությունից հետո ևս սկսել էի հետաքրքրվել մանկական իրերով»:

 


Ուրախալի լուրը՝ Ամալյա Հովհաննիսյանի