Յուեն Մաքգրեգորն առաջին ներկայանալու Է որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

 

Մաքգրեգորի դեբյուտը կդառնա Ֆիլիպ Ռոթի «Ամերիկյան հովվերգություն» վեպի Էկրանավորումը, որը նշվել Է Պուլիտցերյան մրցանակով: Մաքգրեգորը ռեժիսորի աթոռն զբաղեցրել Է այն բանից հետո, երբ նախագծից հրաժարվել Է Ֆիլիպ Նոյսը:  

 

Մաքգրեգորն ինքը ֆիլմում կկատարի գլխավոր դերը: Նաեւ կինոնկարում կխաղան Ջենիֆեր Քոննելլին եւ Դակոտա Ֆաննինգը: Վեպի սյուժեն ծավալվում Է 1960-ական թվականների վերջի – 1970-ական թվականների սկզբի ԱՄՆ-ում:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, գլխավոր հերոսը՝ սպորտի նախկին աստղ Սեյմուր Լեւովը՝ «Շվեդ» մականվամբ, ամուսնանում Է գեղեցկության թագուհու հետ եւ դառնում հաջողակ գործարար՝ ժառանգելով հոր ֆաբրիկան: Նրա՝ արտաքուստ իդեալական կյանքը կործանվում Է քաղաքական եւ սոցիալական ցնցումների հետեւանքով, որոնք երկրում տեղի են ունենում Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահության օրոք: Գլխավոր հերոսի դուստրը, վրդովված Վիետնամի պատերազմից, քաղաքական ահաբեկչական գործողություն Է կատարում:   

 

Մաքգրեգորի վերջին դերասանական գործերն են՝ նրա դերերը «Մորդեքայը», «Գլուխը կորցնելու միլիոն եղանակ», «Դեւը» ֆիլմերում: