Վալենտինի օրը դերասանուհի Արփինե Իսրայելյանի համար կիսաաշխատանքային, կիսատոնական է անցել. ամբողջ օրվա ընթացքում Արփինեն նկարահանման հրապարակում է եղել, սակայն երեկոյան սիրային անակնկալի է արժանացել ամուսնու կողմից:

 

 

«Երեկոյան տուն եկա ու տեսնեմ` ամուսինս ինձ համար ռոմանտիկ ընթրիք էր պատրաստել,-ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին և հավելեց,- Ներսեսը մոմերով, սրտիկներով սեղան էր գցել ու իր ձեռքով համեղ ուտեստներ էր պատրաստել: Առհասարակ, նա շատ է սիրում պատրաստել, սակայն դա հազվադեպ է անում»:

 

Դերասանուհու խոսքով` ինքն ու ամուսինը չեն մոռացել նաև նվերների մասին: Արփինեն Ներսեսի կողմից զարդ է նվեր ստացել, իսկ ինքը ժամանցույց է նվիրել սիրելիին:

 

 

Ըստ դերասանուհու` թեև Վալենտինն օտար տոն է, այն իր մեջ բարի, լավ ու սիրառատ խորհուրդ ունի: «Սուրբ Սարգսի տոնը ևս նշել ենք, եկեղեցի ենք գնացել. բաց չթողեցինք նաև Վալենտինի օրը նշելու առիթը»,- նկատեց դերասանուհին:

ESem.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց նաև, թե այժմ ստեղծագործական ինչ փուլում է, քանի որ նրա մասնակցությամբ «Ամնեզիա» սերիալը ավարտվել է: «Այժմ նոր հեռուստասերիալ է նկարահանվում. մարմնավորում եմ գլխավոր դերակատարներից մեկին: Սակայն մանրամասների մասին կարող եմ ավելի ուշ հայտնել»,- եզրափակեց Արփինեն:

 


Սիրո տոնը շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը