Էմմա Գեւորգյանը մի քանի ամիս է` վայելում է մայրության բերկրանքը: «21TV»-ի հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել դստեր` Վանեսսայի լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են ամուսնու հետ համատեղում աշխատանքն ու փոքրիկի խնամքը:


Չնայած, որ պլանավորում էինք երեխա ունենալ, հղիությանս բացահայտումը հաճելի անակնկալ էր:  Ամուսինս եւս շատ ուրախացավ, բայց թե ինչպես հայտնեցի լուրը եւ ինչպիսին էր նրա արձագանքը, թող մնա միայն մեր հիշողություններում. խիստ անձնական է:



Երեխայի անվան ընտրությունը պետք է համատեղ կատարեինք, ինչպես եւ մեր բոլոր ընտրություններն ու որոշումները: Համացանցում ընթերցեցի ավելի քան հազար անուն, բարձրաձայնեցի նախընտրելի տարբերակները, որոնք իրականում ընդամենը 4-ն էին, եւ երբ ամուսինս լսեց Վանեսսա անունը, ամեն ինչ վայրկենապես որոշվեց:


Շարունակությունը` այստեղ: