Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը արդեն շուրջ 1.5 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երաժիշտ, «Armenoids» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն է: Զրուցեցինք հայկական շոու-բիզնեսի բացթողումների, հոլիվուդյան գայթակղությունների և ընտանիքի մասին:

 

-Ամուսնությունից անմիջապես հետո որոշեցիք հեռանալ: Ճի՞շտ են խոսակցությունները, որ Ձեր կինը՝ Նադյան, այնտեղ հարազատներ ունի, ովքեր Ձեզ օգնեցին նման որոշում կայացնել:


-Ճիշտն ասած՝ սկզբում նպատակ դրեցինք, քննարկեցինք և որոշեցինք՝ նախ մեկ անգամ այցելել այստեղ, հասկանալ իրավիճակը: Հետո արդեն տեղափոխվելու որոշում կայացրեցինք: Նադյան այստեղ հարազատ քույր ունի, ես արյունակից հարազատներ չունեմ, բայց ամբողջ Լոս Անջելեսի հայերին, ովքեր տարբեր տեղերից են՝ Լիբանանից, Իսրայելից, Հայաստանից, թե ծնվել ու մեծացել են այստեղ, ինձ հարազատ եմ համարում: Համենայնդեպս, նրանք ինձ հարազատ մարդու նման են ընդունում:

 

-Ինչո՞ւ է հայ արվեստագետներիշոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը ընտրում հենց ԱՄՆ-նև ոչ թե մեկ այլ պետություն:


-Անկեղծ ասած՝ այստեղ ժամանցային աշխարհը շատ լավ մշակված և հաշվարկված է ու ճիշտ է աշխատում: Բայց դա չի նշանակում, որ մեր հայ տաղանդավոր  և խանդավառ երիտասարդներն այդտեղ չեն աշխատում: Նրանք ավելի խորաթափանց միտք և կրեատիվություն ունեն, բայց այ սիստեմը չի գործում: Այդտեղ որոշ հեռուստաընկերություններ դերասաններին վերաբերում են շատ անհարգալից: Իսկ այստեղ՝ Հոլիվուդում, դերասանը կամ երաժիշտը շատ մեծ արժեք ունի: Թեև մեկ-մեկ այստեղ էլ առավոտյան կլսես «Թարմ ծիրան», «Բաստուրմա-սուջուխ» գոռացողների: Երբեմն էլ քաբաբը ճիշտ են շարում, դե, մենք էլ ստիպված «ֆռռացնում» ենք, որ չվառվի (ծիծաղում է):

 

Շարունակությունը` այստեղ: