Marvel и Sony Pictures կինոընկերությունները հայտարարել են «Սարդ մարդը» կինոպատումը համատեղ վերաթողարկելու մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Պայմանագրի համաձայն՝ գերհերոսն առաջին անգամ Marvel-ի կինեմատոգրաֆիական աշխարհում կհայտնվի կոմիքսների մյուս գործող անձանց հետ: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա «Առաջին վիր ժառուն 3. Քաղաքացիական պատերազմ» կինոժապավենում, որի թողարկումը պլանավորված  է 2016 թվականի մայիսին:  

 

Բացի այդ, Սարդ մարդուն կարելի կլինի տեսնել Sony Pictures-ի սոլո եւ առայժմ անանուն վարձույթում, որի պրեմիերան նշանակված է 2017 թվականի հուլիսի 28-ին: Պրոդյուսերներ հանդես կգան Marvel-ի ղեկավար Քեւին Ֆեյջը եւ Sony-ի նախկին համանախագահ Էմի Պասկալը:

 

Գերհերոս Սարդ մարդուն ստեղծել են Marvel-ի կոմիքսների հեղինակները, սակայն դրանց էկրանավորման իրավունքը հանձնվել են Sony Pictures ընկերությանը, որն արդեն թողարկել է հինգ լիամետրաժ ֆիլմ: