Life.Panorama.am-ը զրուցել է դերասան Արսեն Հակոբյանի հետ:

-Արսենգիտեմոր անընդհատ նկարահանման հրապարակում եք լինում

Ի՞նչ նկարահանման մասին է խոսքը:


-Այժմ գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվում, որը դրսի համար է պատրաստվում: Նաև Ֆրանսիայից առաջարկ ունեմ, հնարավոր է մեկ ամսից մեկնեմ նկարահանումների: Սակայն այս ամենի փակագծերը  դեռևս չեմ կարող բացել:

-Կար մի շրջանոր ձեզ հաճախ էինք տեսնում էկրաններինսերիալներում

Խաղացել եք նաև առաջին հայկական սերիալում՝  «Տասնմեկ»-ումՀետոկարծեք թեայդ դաշտում պասիվացաք:


-Թատրոնի դերասանները մեծամասամբ նախընտրում են խաղալ թատրոնում կամ հանդես գալ այնպիսի նախագծերում, որտեղ հանդիսատեսի հետ կենդանի շփում կա: Չեմ ուզում բողոքել, հավանաբար ինձ հարմար դեր չի եղել, որ հրավիրեն: Պատահել է, որ ինքս եմ դերից հրաժարվել, քանի որ ինձ հարմար չեմ գտել, չեմ զգացել, որ այդ կերպարը կարող է հեռուստադիտողին ինչ-որ բան տալ:

 

Երբ ինձ ինչ-որ մի տեղ չեմ տեսնում, չեմ սիրում մտնել: Պարտադիր չէ ամեն տեղ երևալ, եթե ասելիք չկա: Նաև, պետք չէ դերասաններին անընդհատ նույն տեսակի մեջ «օգտագործել», պետք է փոփոխություն մտցնել, նոր կերպար վստահել: Ես շատ եմ սիրում տրագիկոմեդիան: Շատ դժվար է խաղալ մի մարդու, ով լացով ծիծաղեցնում է, կամ հակառակը:

 

Շարունակությունը` այստեղ: