Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդն իր համաձայնությունն է տվել է իր մասին «Թագավորական սառույց» ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի: Մոնակոյի արքայազնը խոստովանել է, որ ս ա յուրահատուկ նախագիծ է եւ ֆիլմում ներկայացվելիք իրադարձություններն իր համար շատ անձնական են:


«Թագավորական սառույցը» կպատմի, թե ինչպես Օլիմպիական խաղերին մասնակցել երազող Ալբերը 1988թ. Մոնակոյի պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է բոբսլեյի մրցությանը: Հիմնական խոչընդոտներից մեկը, որ Ալբերը ստիպված էր հաղթահարել, հոր` Ռենե Երրորդի անհամաձայնությունն էր:  

 

Արքայազն Ալբերի սպորտային կարիերան մեկնարկել է 1988թ. եւ տեւել մինչեւ 2002թ.: Արքայազնը հինգ անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին, սակայն լուրջ հաջողության չի հասել: