«Ֆուլ հաուս» նախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահնումները կսկսվեն փետրվարի 17-ին: Այս մասին ESem.am-ի հետ զրույցում հայտնեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը: Նրա փոխանցմամբ՝ «Ֆուլ հաուսը» եթեր կվերադառնա մարտին:

 

 

«Նոր եթերաշրջանում կլինեն հիմնական երկու նոր կերպար, սակայն դեռ չեմ կարող ասել, թե ովքեր կմարմնավորեն հերոսներին. այժմ ընտրության փուլն է»,- ասաց Արմենը:  Պրոդյուսերի խոսքով՝ կան սյուժետային գծեր, որոնք այժմ վերջացել են: Ըստ այդմ՝  Ռուզաննայի և Յանայի կերպարները, որոնց մարմնավորում էին Անատի Սաքանյանը և Մարիամ Մելիքյանը, եթերում չեն լինի: «Գուցե հետագայում, ըստ սյուժեի, այդ կերպաները կրկին վերականգնվեն»,- նշեց նա:

 

 

Մենչի փոխանցմամբ՝ իրենց ստեղծագործական թիմում փոփոխություն չի եղել, քանի որ դրա կարիքը չի զգացվել: Ինչ վերաբերում է երկամսյա դադարին՝ պրոդյուսերի կարծիքով՝ այն իրենց մտածելու, սցենարը քննարկելու ժամանակ է տվել: Ըստ Արմենի՝ հեռուստադիտողները հասցրել են կարոտել «Ֆուլ հաուսը»:

 

 

«Լավ է, երբ մարդիկ կարոտում են նախագիծը, որովհետև նրանց սպասումը ոգեշնչում է թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմին: Նախագիծը սկսելիս ենթադրում էինք, որ հաջողություն կունենա, շատ ուրախ ենք, որ մեր սպասելիքները բազմապատվեցին»,- նկատեց Մենչն ու վստահություն հայտնեց, որ երկրորդ եթերաշրջանը կադարացնի հեռուստադիտողների սպասելիքները:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը