Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս տարի աղի բլիթ չի կերել, քանի որ արդեն ընտրյալ ունի: «Ասում էին կեր, տեսնենք ում ես տենում, բյաց ես վստահ եմ»,-ESem.am-ի հետ զրույցի սկզբում ասաց երգչուհին: Սուսաննան չցանկացավ անձնականի մասին շատ խոսել՝ խոստանալով հարաբերությունների օրինականացման մասին առաջինը մեզ հայտնել:

 

 

Ըստ երգչուհու՝ մի քանի տարի է ճանաչում է սիրելիին, սակայն ամիսներ առաջ են սկսել ընկերություն անել: Երգչուհու ընտրյալը շոուբիզնեսի հետ կապ չունի. նա մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է:

«Ինձ համար, նա աշխարհի ամենախելացի ու ամենամարդն է: Երբ ծանոթացանք, պարզվեց, որ ինձ որպես երգչուհի չի ճանաչում. նույնիսկ «Սուպերսթարից» չգիտի: Շատ ուրախ եմ, որ նա սիրել է ոչ թե երգչուհի, այլ աղջիկ Սուսաննային»,-նկատեց «Հայ Սուպերսթար» առաջինը: Հարցին՝ սիրելին ինչպես է վերաբերում երգչուհու կարիերային, Սուսաննան պատասխանեց. «Ճիշտն ասած, շոուբիզնես ասվածը չի սիրում, բայց իմ երգելը սիրում է»:

 

 

Նշենք, որ այս շրջանում Սուսաննան շարունակում է աշխատել փոքրիկների հետ՝ որպես երգի ուսուցչուհի և «Առավոտը Շանթում» ծրագրում վարում է «Մելոդիկա» էջը:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը