Մինչ դու ընկերուհիներիդ պատմում ես, թե ինչ երազ ես տեսել այս գիշեր, ESem.am-ը հայտնիներից հետաքրքվել է նրանց տեսած երազի մասին:) Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ հետաքրքիր զրույց ունեցանք այս արարողության ու սիրո մասին:)

 

 

Ժաննան երեկ աղի բլիթ է պատրաստել իր և քրոջ համար, որն իր խոսքով, այնքան էլ աղի չէր ստացվել:)  «Խառը երազ եմ տեսել: Ճիշտն ասած՝ խախտել եմ ավանդույթը, քանի որ ուտելուց հետո պետք է չխոսես, իսկ ես երկար խոսել եմ, ինչ-որ հարցեր քննարկել... Հավանաբար  դա էր պատճառը, որ կոնկրետ ոչինչ չտեսա,- ասաց նա ու հավելեց, որ նախկինում տեսել է խորհրդանշական երազներ: -Ինձ երբեք ջուր չեն տվել, բայց ես իմ երազում տեսել եմ մարդկանց, ում հետագայում ճանաչել եմ, նրանք ինձ երկրպագել են, բայց չեն դարձել իմ ընտրյալը, քանի որ ջուր չէին տվել: Կարծում եմ՝ երբ ինչ-որ մեկն ինձ ջուր տա, այն ժամանակ էլ կունենամ ընտրյալ»:

Ժաննայի խոսքով՝ այս արարողությունն իր համար խորհրդանշական է: «Այսօր սիրո տոնը չեմ նշելու: Հավանաբար Վալենտինի տոնին կմասնակցեմ ինչ-որ միջոցառման, բայց այժմ դժվարանում եմ հստակ ինչ-որ բան ասել: Ես միշտ Վալենտինն եմ նշել, քանի որ Սուրբ Սարգիսը նոր տոն է: Գուցե շատերն ասեն, որ դա օտարածին  տոն է, բայց ես շատ եմ սիրում այն»,- հայտնեց դերասանուհին:

 

 

Անդրադառնալով երկրորդ կեսին սպասելուն՝ Ժաննան ասաց. «Ես անհամբերությամբ չեմ սպասում իմ երկրորդ կեսին, քանի որ կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես չեմ թերագահատում իմ կյանքի այս պահն ու համարում, որ ինչ-որ բան պակասում է: Վայելում եմ այն, ինչն ինձ տալիս է այս պահը»:

Դերասանուհին խոստովանեց, որ ընդամենը 2 տարի առաջ այլ կերպ էր պատկերացնում սերը: «Ինձ թվում էր՝ ինքդ էլ չես հականում, թե դա ինչ զգացմունք է, որտեղից եկավ: Այժմ ինձ համար փոխվել է սիրո նկարագիրը: Կարծում եմ՝ երբ սիրում ես, ուղղակի ուզում ես պաշտպանել նրան, չնյարդայնացնել... Սիրո մեջ խաղաղություն ու վստահություն կա, այն փոխադարձ հարգանքի վրա հիմնված զգացմունք է, որովհետև երբ սիրում ես, գնահատում ես, նկատելով վատ կողմերը՝ համարում ես այդ մարդուն լավը»,- ասաց Ժաննան, ով հավատում է սիրուն առաջին հայացքից, քանի որ առաջին տպավորությունը երբեք չի խաբում: «Առաջին հայացքից դու ինչ-որ բան զգում ես կամ ոչ, իսկ երբ դու ընտրություն ես անում, արդեն սխալ է, դա ուղեղն է անում»,- ավելացրեց նա:

 

 

Հարցին՝ Ժաննան սեր կորցրե՞լ է, դերասանուհին երկիմաստ պատասխանեց. «Կարծում եմ՝ հնարավոր չէ կորցնել սերը, որովհետև դա մարդու մեջ է և եթե կա, հավերժ է: Դու կարող ես ինչ-որ մեկին ֆիզիկապես կորցնել, բայց դա չի նշանակում կորցնել սերը»:

Վերջում Ժաննան ընտրյալ չունեցողներին խորհուրդ տվեց չշտապել, քանի որ բոլորն անպայման հանդիպում են իրենց կեսին, եթե արժանանում են դրան: «Երբ հանդիպեք նրան, կզգաք, որ դա նա է, իսկ նրանք, ովքեր գտել են իրենց սիրուն, թող պահպանեն սերը, հարգեն դիմացինին ու փոխզիջման  գնան:  Պետք է ամեն ինչ անել՝ սիրելիին չկորցնելու համար, քանի որ երկրորդ անգամ քո կեսին  չես հանդիպի»,- եզրափակեց դերասանուհին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը