Դերասանուհի Շուշան Թովմասյանը Սուրբ Սարգսի տոնի առթիվ  շնորհավորել է բոլոր սիրահարներին` ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը. «Սերը դա այն զգացմունքն է, որը ստիպում է ժպտալ առանց պատճառի, թռչել առանց թևերի, տեսնել գույներ, որոնք անտեսանելի են մյուսների համար: 

Ուրեմն թո՛ղ բոլորս էլ վայելենք կյանքում այս զորեղ զգացմունքը և լինենք երջանիկ:
Շնորհավո՛ր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը»: