1. Նկատե՞լ եք արդյոք, որ որոշումներ կայացնելիս շտապողականություն եք ցուցաբերում։
2. Նկատե՞լ եք արդյոք, որ ամենօրյա կյանքում հաճախ պահի ազդեցության տակ եք քայլերի դիմում` առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու։
3. Հետևո՞ւմ եք արդյոք «Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» ասացվածքին։
4. Փաստե՞լ եք արդյոք, որ առանց մտածելու խոսելու հակվածություն ունեք։
5. Հատո՞ւկ է Ձեզ արդյոք ինչ-ինչ քայլերի դիմել զգացմունքների ազդեցության տակ։
6. Հակվա՞ծ եք արդյոք երկար մտածելու և ծանրութեթև անելու Ձեր արարքները։
7. Ազդո՞ւմ են արդյոք Ձեր նյարդերի վրա անվստահ և երկչոտ մարդիկ։
8. Ձեզ խոհեմ մարդ համարո՞ւմ եք։
9. Արդյո՞ք որոշումներ կայացնելիս զգացմունքները վճռական դեր ունեն։
10. Որոշում կայացնելիս Ձեզ հատո՞ւկ է երկար-բարակ մտածելուց խուսափելը։
11. Արդյոք հաճա՞խ եք ինքներդ Ձեզ հանդիմանում շուտափույթ և անխոհեմ որոշում կայացնելու համար։
12. Որոշում կայացնելիս մտածո՞ւմ եք արդյոք վերջինիս հետևանքների մասին։
13. Տատանվո՞ւմ եք արդյոք մինչ որոշում կայացնելը։
14. Նույնիսկ ամենահեշտ հարցը լուծելիս մի՞շտ է, որ Ձեզ երկար մտածելու ժամանակ է հարկավոր։
15. Կոնֆլիկտի առկայության պարագայում մի՞շտ է արդյոք, որ կարողանում եք հակահարված տալ հակառակորդին։



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հաշվե՛ք ընդհանուր միավորների քանակը։ 1, 2, 4, 5, 7, 9, 10, 11, 12 և 15-րդ հարցերին տրված յուրաքանչյուր «այո» և 3, 6, 8, 13, 14 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար Դուք վաստակում եք 1 միավոր։



Մինչև 5 միավոր

Դուք զուսպ և հավաք մարդ եք։ Ձեր յուրաքանչյուր բառ կամ որոշում մտածված և ծանրութեթև արված է։ Ձեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր գործ կատարվում է ժամանակին և ինչպես հարկն է։ Դուք հուսալի մարդ եք։ Երբեմն Ձեզ այնպիսի զգացողություն է համակում, ասես կյանքն անցնում է Ձեր կողքով, իսկ Դուք ոչինչ չեք հասցնում անել։ Երբեմն շրջապատի մարդիկ Ձեզ կարող են դանդաղկոտ և ոչ զգայուն համարել։ Ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրեք Ձեր հանգստին։ Հավատացե՛ք Ձեր ներքին ձայնին և երբեք չե՛ք խաբվի։



6-10 միավոր

Դուք իդեալական մարդ եք։ Ձեր զգացմունքները միշտ կառավարվում են բանականությամբ։ Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, այդ իսկ պատճառով նույնիսկ զգացմունքների ազդեցության ներքո կայացված որոշումներն արդար են լինում։ Դուք «բիզնես-լեդիի» իդեալական կերպար եք։ Ձեզ վրա կարող են հույս դնել թե՛ գործընկերները, թե՛ հարազատները և թե՛ մտերիմները։ Սակայն վտանգավորն այն է, որ հենց ա՛յս տիպի կանանց շատ հաճախ մի չափազանց անհարիր` «փեշով տղամարդ» մականուն կարող են տալ։ Պատճառն այն է, որ Ձեր մտածելակերպը նման է տղամարդկանց մտածելակերպին, ինչը հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մրցակցության զգացողություն կարող է առաջացնել։ Միշտ հիշե՛ք, որ Դուք կին եք։ Սիրե՛ք և երես տվե՛ք ինքներդ Ձեզ. դա Ձեր պարագայում լավ է ստացվում։



10 Միավոր և ավելի

Դուք «հարյուր տոկոսանոց» կին եք։ Ձեր զգացմունքները գրեթե միշտ վեր են դասվում ամենից։ Դուք այն տիպի մարդկանցից եք, ովքեր իրենց հետևից կարող են մի ամբողջ ամբոխ տանել։ Ձեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով։ Ձեր խառնվածքի տեր անհատականությունները կտրուկ քայլեր գործելու սիրահարներ են։ Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելը ևս հատուկ է Ձեզ։ Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն Ձեր իմպուլսիվ և չմտածված քայլերի պատճառով հաճախ կարող եք Ձե՛ր իսկ անձնական կյանքը դժոխքի վերածել։ Որոշումներ կայացնելիս ծայրաստիճան զգույշ և խոհեմ եղեք։

                                                                                                                                                                 

                                                                                                                                                                      INFOmanka