Այսօր մարդկանց մեծամասնությունը իրենց օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ նստած, քայլելու փոխարեն նախընտրում են մեքենա վարել, երկար ժամանակ անցկացնում են հեռուստացույցի առաջ:

 

Պասիվ ապրելակերպը հիմնականում գրասենյակային աշխատողների համար իսկական դժբախտություն է, բայց պայքարել այս ամենի դեմ, իհարկե, հնարավոր է:

 

Aroxj.am- ը ներկայացնում է կանգնած աշխատելու 5  պատճառ

 

1. Ավելորդ քաշ

 

Նստակյաց կյանքը հանգեցնում է ավելորդ քաշի:  Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն  ամենօրյա  աշխատանքի ընթացքում 3 ժամ կանգնած աշխատելու դեպքում այրվում է 144 կիլոկալորիա: Այդ եղանակով ապրելակերպը փոխելու դեպքում  տարվա ընթացքում հնարավոր է ազատվել 3-4 կիլոգրամ ավելորդ քաշից:  

 

2. Սիրտը և հոդերը

 

Գիտնականները հետազոտել են 17.000 ամերիակցիների, ուսումնասիրել նրանց  ապրելակերպը և եկել այն եզրակացության, որ բոլոր նրանք, ովքեր օրվա մեծ մասը նստած են անցկացնում, ինֆարկտի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը մեծանում է 54 տոկոսով: Հետազոտությունը գլխավորած պրոֆեսորը նաև հայտնում է, որ պասիվ ապրելակերպը կրճատում է կյանքը միջինում 2 տարով:

 

Շարունակությունը` այստեղ: