Այսօր, երբ շատ երիտասադներ աղի բլիթ են ուտում՝ հուսով, որ երազում կտեսնեն իրենց միակին, երգչուհի Սոնա Շահգելդյանն աղի բլիթ չի ուտելու:)

 

ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ  նախկինում միշտ կերել է աղի բլիթ, քանի որ հավատում է ավանույթին:  «Մի քանի տարի առաջ աղի բլիթ կերա ու երազումս տեսա սիրելիիս: Իր դեմքը չէի տեսել, սակայն կերպարը շատ նման էր»,- ասաց Սոնան՝ հավելելով, որ այդ երազը տեսել է  սիրելիի հետ ծանոթությունից 1-2 տարի առաջ:

 

 

Երգչուհու խոսքով՝  այս տարի աղի բլիթ չի ուտի, քանի որ արդեն գտել է իր երկրորդ կեսին: «Ես գտել եմ իմ սիրուն, էլ ինչո՞ւ աղի բլիթ ուտեմ»,- ասաց նա:

 

Սոնայի փոխանցմամբ՝ դեռ հստակ չէ, թե վաղն ինչպես է նշելու սիրո տոնը: «Ինձ համար ամեն օրն էլ լավ, սիրո օր է: Մարդը պետք է տոն դարձնի իր օրը, ոչ թե սպասի ինչ-որ  օրվա, որ սեր խոստովանի, կամ նվերներ մատուցի»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ միշտ հետաքրքիր նվերներ է պատրաստում և ստանում: «Վաղը ևս նվեր կտամ սիրելիիս, սակայն դեռ չեմ ընտրել այն: Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի: Նա ևս շատ ուշադիր է»,- ավելացրեց Սոնան:

 

 

Երգչուհին կարևորում է, որ ամեն օր լինի սեր և փոխադարձ հարգանք: «Սիրելիս ինձնից 4 տարի փոքր է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մարդը կարող է շատ խելացի լինել, տարիքը կապ չունի»,- ասաց երգչուհին, ով դժվարացավ  պատասխանել՝ հնարավո՞ր է հենց այս տարի օրինականացնեն հարաբերությունները սիրելիի հետ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը