Disneу ստուդիան իր գոյության 93-րդ տարում առաջին անգամ ստեղծել Է արքայադուստր-լատինամերիկուհի: Ավալորցի Ելենան կհայտնվի նախադպրոցականների համար նկարահանված «Գեղեցկուհի Սոֆյան» հանրահայտ  դիսնեյյան  մուլտսերիալի հատուկ Էպիզոդում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Էպիզոդը կթողարկվի 2016 թվականին:  

 

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկայացնելու պատմություններ, որոնք ներշնչված են իսպանալեզու եւ  լատինամերիկյան մշակույթով ու ավանդույթներով եւ ամբողջ աշխարհի երեխաներին հասկանալի են դասական հեքիաթի ձեւաչափի շնորհիվ»,-նշել է Disney-ի գործադիր փոխնախագահ Նենսի Քանթերը: 

 

«Գեղեցկուհի Սոֆյա»-յում հայտնվելուց հետո Ելենան կունենա «Ելենան՝ Ավալորից» սեփական մուլտսերիալը, որի պրեմիերան նույնպես սպասվում է 2016 թվականին: Կինոստուդիայում պատմել են, որ մուլտսերիալում Ելենան 16 տարեկան է, նա ապրում է կախարդված թագավորությունում:  

  

Disney-ին երկար տարիներ քննադատում էին ստուդիայի թողարկած մուլտֆիլմերում Էթնիկական բազմազանության բացակայության համար: Դիսնեյյան 12 ճանաչված արքայադուստրերից ութը սպիտակամորթ են: Ընկերության ֆիլմագրության մեջ առաջին աֆրոամերիկացի արքայադուստրը դարձել Է «Արքայադուստրը եւ գորտը» մուլտֆիլմի հերոսուհին, որը թողարկվել էր 2009 թվականին: