Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն երեկ տոնել  է տարեդարձը, ինչի կապակցությհամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: «Բոլորի ուշադրության կենտրոնում եմ: Այսօր շատ ուրախ ու երջանիկ եմ»,- ESem.am-ին ասաց լուրերի մեկնաբանը՝ նշելով, որ գեղեցիկ ծաղկեփունջ է ստացել, սակայն չի ցանկանում բացահայտել, թե ումից:)

 

 

Նախորդ տարի լուրերի մեկնաբանն աղջկական ծնունդ էի արել, սակայն նշեց, որ այս տարի շատ ավելի լայն շրջապատով է տոնելու օրը:) Հաղորդավարուհին ծրագրել էր ընկերների հետ հավաքույթ կազմակերպել այսօր, որպեսզի պարեն, ուրախանան, սակայն, ընկերները փոխել են իր ծրագրերը:)

 

«Այս տարի անակնկալն այն է, որ ես եմ տարեդարձիս միջոցառման հրավիրվածը:) Անցյալ տարի ես էի բոլորին հրավիրել, այս անգամ իմ հարազատ ընկերներն են կազմակերպել տոնս: Երեկոյան գնամ, տեսնեմ ինչ են կազմակերպել:)»,- ոգևորությամբ ասաց Էռնան, ով մեզ հետ զրույցի ժամանակ գեղեցկության սրահում էր: «Ես բացի սիրունանալուց  ուրիշ բանով չեմ զբաղվում:)»,- ավելացրեց նա:

 

 

Միայն ծննդյան տորթն է Էռնան պատվիրել, որի մոմերը փչելիս անպայման երազանք է պահելու: «Ես գուցե տարիքով մեծանում եմ, բայց հոգիս դեռ մանկական երազանքների մեջ է: Ես միշտ երազում եմ»,- նշեց հաղորդավարուհին, ով նախորդ տարի հայտնել էր, որ իր ամենամեծ երազանքը լիարժեք ընտանիք ունենալն ու մայր դառնալն է:

 

Այս տարի նրա երազանքը չի փոխվել: «Երազանքս դեռ իրագոման փուլում է»,- ասաց նա ու հավելեց, որ իր երեխաների հայրիկի թեկնածու դեռ չունի:

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը