Ռաբիսը միշտ եղել է և կլինի: Հիվանդության պես միշտ պայքարում ենք դրա դեմ, բուժում, սակայն մեզ մոտ ամենաթողություն է, անպատասխանատվություն, և սա այն հարցն է, որը առանձին անհատներ չեն կարող լուծել, և միամտություն է, որ այն պետք է լուծի պետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանաÕ ¯ նման կարծիք արտահայտեցերգահան Սասուն Պասկևիչյանը:


Շարունակելով խոսել «ռաբիսի» վերաբերյալ՝ երգահանը մեջ բերեց  Սոս Սարգսյանի խոսքը. «Ռաբիս, ռաբիսություն, քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան, ռաբիսությունը աղտոտել է հայկական ազգային երաժշտությունը, ժանգով պատել արվեստը, գրականությունը, կենցաղը, հայոց լեզուն: Երկար տևող հիվանդոթյան պես մի բան է, որին սովորել ենք, հանդուրժում ենք, դարձրել ենք մերը»:

 

 «Ես պատասխանատու մեղավորներ եմ համարում բոլոր մտավորականներին, արվեստագետներին, այդ թվում նաև ինձ: Պատերազմական ժամանակ կռվում են զինվորները, իսկ խաղաղ ժամանակ՝ մտավորականությունը: Մեզ պետք են 15 «մահապարտ» մտավորական և մեկ «Նժդեհ»: Դա նշանակում է՝ մտավորականներ, ովքեր չեն վախենա, որ իրենց խոսքերի համար լինեն ծեծված, ամեն ինչ դնեն մի կողմ ու չվախենան, որ իրենց աշխատանքից կհանեն», - ասաց Սասուն Պասկևիչյանը:

 

Երգահանի կարծիքով, մեր օրերում մահապարտները շատ են, սակայն չկա «Նժդեհը», և այդ խնդիրն առկա է կյանքի բոլոր ոլորտներում: