Քեւին Սփեյսին կխաղա Բարրի Զոնենֆելդի «Ինը կյանք» կատակերգությունում: Դերասանը ֆիլմին մասնակցելու պաշտոնական համաձայնություն է տվել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wrap-ին:

 

Սփեյսիի մարմնավորած հերոսը նկարագրվում Է որպես աշխատամոլ գործարար, որը միստիկ միջադեպից հետո բանտարկված Է հայտնվում սեփական կատվի մարմնում: Զոնենֆելդի խոսքով՝ «Ինը կյանքը» կլինի ծիծաղելի եւ հուզական կատակերգություն՝ լավ առեւտրային ներուժով: Կինոնկարը Միացյալ Նահանգների վարձույթ դուրս կգա 2016 թվականին:   

 

Քեւին Սփեյսին «Օսկար» Է ստացել «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» եւ «Սովորական կասկածյալները» ֆիլմերում խաղացած դերերի համար: Անցյալ տարի «Թղթե տնակ» սերիալն արտիստին բերել Է նրա առաջին «Ոսկե գլոբուսը» եւ ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակը:

 

Այս պահին Սփեյսին զբաղված Է Լիզա Ջոնսոնի «Էլվիսը եւ Նիքսոնը» ֆիլմի նկարահանումներում, որտեղ նա մարմնավորում Է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնին: