Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն դուրս է եկել 21 TV-ից, որտեղ աշխատել էր 5 տարի: Աշխատավայրի փոփոխության պատճառների և նոր աշխատավայրի մասին բացառիկ անդրադարձը Դիանան վստահել է ESem.am-ին:

 

 

Հաղորդավարուհու խոսքով՝ աշխատանքից դուրս է եկել ավելի գրավիչ առաջարկի պատճառով: «Դար 21-ից դուրս գալու պատճառ, որպես այդպիսին, չկար: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Եթե կա մեկը, ով ընդհանրապես դժգոհելու տեղ չունի, դա ես եմ, որովհետև 15 տարեկանից այնտեղ լինելով, օգտվել եմ միայն առավելություններից: Իհարկե, իմ արած աշխատանքն էլ էր կարևոր, որ ստանամ այդ արտոնությունները: Ուղղակի լավ առաջարկ ստացա Արմնյուզից, որը փոխում է իր ձևաչափը, ներգրավվել են նոր հաղոդավարներ, որոնցից մեկն էլ ես եմ»,- ասաց Դիանան և հավելեց, որ կյանքում պետք են ինչ-որ փոփոխություններ, աճ կարիեայում, որը տեսել է նոր աշխատաքում: «Ի վերջո՝ այստեղ խիստ ժամանցային ձևաչափ չէ:  Տեղեկատվական, ինչու ոչ՝ ինտելեկտուալ, ժամանցային ֆորմատ է, որը, կարծում եմ՝ այս տարիքիս ու դիրքիս համար իդեալական տարբերակ է»,- ավելացրեց հաղորդավարուհին:

 

 

«Նոր առաջարկը գրավիչ էր թե՛ ֆինանասական, թե՛ հեռուստաընկերության փոփոխության, թե՛ նոր փուլ հաղթահարելու առումով: Իհարկե, մենք հստակ չենք կարող ասել, մեր կայացրած որոշումները ճի՞շտ են, թե՞ սխալ, բայց կյանքիս այս փուլում կարծում եմ՝ ճիշտ որոշում էր»,- ասաց Դիանան, սակայն խոստովանեց, որ  որոշում կայացնելն իր համար հեշտ չէր: «Մեծ դժվարությամբ եմ տարել այդ փոփոխությունը, որոշում կայացնելու փուլում 2-3 օր նորմալ չեմ քնել: Իմ կյանքում կարիերան շատ կարևոր է, էնպես որ, այս փուլում սխալվելը շատ վատ կլիներ»,- նշեց նա:

 

 

Ըստ Դիանայի՝ 21 TV-ում իրեն ճանապարհել են նույն սիրով, ինչպես ժամանակին դիմավորել էին: «Աշխատանքային կոլեկտիվի փոփոխությունն ամենատառապալից պահն էր, որովհետև շատ լավ գործընկերներ եմ ունեցել: Եթե հիմա փորձեմ նրանց հետ կապված խնդիր հիշել, չի ստացվի. ինքս էլ հեշտ մարդ եմ, աշխատանքում՝ առավել ևս, եղել է, որ մինչև գիշերվա 3-ը նկարահանումների ենք եղել, բացարձակ չեմ տրտնջացել, քանի որ լրիվ տրվում եմ աշխատանքին: Շատ դժվար է փոխել կոլեկտիվդ  այն դեպքում, երբ ինչ քեզ հիշում ես, էդտեղ ես եղել: Ես 15 տարեկանում հայտնվել եմ 21 TV-ում և 5 տարի գրեթե ապրել եմ այդ հեռուստաընկեությունում: Երբ գնում էի աշխատանքի, կարծես տուն գնայի: Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ 21 TV-ին: Դուրս գալուս վերջին օրն ամեն ինչ հուզումնառատ էր, կարևորը՝ ջերմագին… Ի վերջո՝ վերջին օրն էր այդ կոլեկտիվիս, տնօրեններիս հետ… Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց  Դիանան՝ հավելելով, որ ընկերների, ընտանիքի շնորհիվ արդեն հաղթահարել է սթրեսը:

 

 

Հաղորդավարուհին նշեց, որ նոր աշխատավայրում ունի շատ ընկերներ, որոնց հետ մինչ հեռուստաալիք տեղափոխվելը ընկերացել է իր մտերիմ ընկերոջ՝ Արտակ Վարդանյանի միջոցով:

Դիանան նշեց, որ նոր աշխատավայրում կներկայանա մի քանի նախագծով:  Հաղորդավարուհին շարունակելու է ներկայանալ ժամանցային ֆորմատում: «Քանի տարիքս ներում է, հանդես կգամ ժամանցային ֆորմատում, ինչն ինձ իրք դուր է գալիս և բնորոշ է: Հետագայում հանդես կգամ ավելի լուրջ հաղորդումներով»,- ասաց նա ու հավելեց, որ կրկին եթերում կլինի մարտին:

Նրա  կարծիքով՝ 5 տարի եթերում լինելուց հետո կարճատև լռությունն էներգիան հավաքելու և կրկնակի էներգիայով եթեր վերադառնալու հնարավոորություն կտա: «Հեռուստադիտողների համար դադարը, հավանաբար, 1 ամիս կլինի: Դա ինձ համար լավ է, թող մի քիչ կարոտեն, երևի թե  հոգնել էին. չէ՞ որ 5 տարի եթերում եմ եղել»,-եզրափակեց նա:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը