BlogNews.am-ը գրում է.


 Գիտակցիր, որ միայն դու կարող ես իրականացնել երազանքներդ։ Ամեն օր փոքրիկ քայլեր արա՝ նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու համար։ Խոսիր այն մարդկանց հետ, ում հետ խոսելու կարիք ունես, նոր հմտություններ սովորիր, ձեռք բեր այն նոր գիտելիքները, որոնց կարիքն ունես։ Պարզապես արա այն ամենն, ինչի կարիքն ունես՝ ավելի որակով կյանք ունենալու համար. ուրիշ ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն։


 Մի շփվիր կեղծ մարդկանց հետ։ Շատ մարդիկ իրենց շրջապատում այնպիսի ընկերներ ունեն, ովքեր արժանի չեն իրենց ժամանակին։ Հնարավոր է դժվար լինի այս մարդկանց հանել կյանքից, սակայն քեզ սիրող ու աջակցող մարդկանցով ինքդ քեզ շրջապատելը հսկայական ազդեցություն կարող է թողնել կյանքիդ վրա։ 


Փորձիր հինգ բառով նկարագրել, թե ինչպես ես քեզ զգում ընկերոջդ կողքին։ Եթե բացասական բառեր ես օգտագործում նկարագրության մեջ, ուրեմն ժամանակն է հանել այդ մարդուն քո կյանքից։

 

 Ինքդ երբեք կեղծ մի՛ եղիր։ Հնարավոր է բարդ լինի ընդունելը, սակայն ոչ ոք կատարյալ չէ։ Հաճախ մարդիկ դժվար իրավիճակում են հայտնվում, որոնք ստիպում են փոքրիկ ստեր հորինել, որոնք էլ իրենց հերթին ձյան մեջ թավալվող գնդի նման կարող են մեծանալ ժամանակի ընթացքում։ Ստելն ու կեղծիքները սթրեսային ու հոգնեցնող կարող են լինել՝ նվազեցնելով կյանքիդ որակը։ Փորձիր ազնիվ լինել ամեն օր բոլորի նկատմամբ, որ կհանդիպես. դու կզարմանաս դրա թողած դրական ազդեցութան վրա։

 

 Գիտակցիր ձախողման կարևորությունը։ Հնարավոր է հաճախ է կրկնվում այս միտքը, սակայն այն ճշմարիտ է։ Երբեմն մեր կատարած սխալներից անփոխարինելի օգտակար դասեր եք քաղում։ Ձախողումն ընտրություն չէ, սակայն սովորելն ընտրություն է։ Փորձիր ամենավատ իրավիճակներում կարողացածիդ չափով լավագույնը քաղել։

 

Շարունակությունը` այստեղ: