Esem.am-ը գրում է.

 

Արդեն ներկայացրել ենք այն հայտնի մարդկանց, ովքեր իրենց երգերով շնորհավորել են Հայոց բանակի ու հայ զինվորի տոնը: Այսօր` հունվարի 28-ին, երբ նշում ենք Հայոց բանակի կազմավորման 23 տարին, հայտնիներից շատերը շնորհավորանքներով են սկսել իրենց օրը սոցիալական ցանցերում: Ներկայացնում ենք նրանց մաղթանքները` ուղղված Հայոց բանակին ու հայ զինվորներին:

 

Անդրե

«Հզոր Բանակ

Մեր Հաղթական,

Դու Մեր Հույսն ես 

Ու Ապագան...

Շնորհավո՜ր Տոնդ Հայոց Հաղթանակած Բանակի Հերոս Զինվոր։ Աստված Ձեզ Պահապան»

 

Արտավազդ Ամիրյան

Շնորհավոր 23 ամյա տոնդ Հայոց բանակ ու Հայ զինվոր։ Խաղաղ ու բարի ծառայության մաղթանքս ու շնորհակալությունս այն բոլոր տղաներին, ովքեր այսօր սահմանին են ու իրենց կյանքի գնով մեզ տալիս են կյանքն ապրելու հնարավորություն։

 

 

Արսեն Ջուլֆալակյան

Շնորհավորհ Հայոց Բանակ!Ցանկանում եմ, որ մեր տղաները հնարավորինս քիչ կարիք ունենան օգտագործելու իրենց մասնագիտական կարողությունները։Ձեր շնորհիվ խաղաղ երկինք մեզ բոլորիս։

 

 

Սիլվա Հակոբյան

Մեր հպարտությունը՝ մեր Բանակն է։Մեր խաղաղությունը՝ մեր գիտակից,արթուն ու քաջ Զինվորներն են,ովքեր վտանգելով իրենց կյանքը,պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները։Աստված պահապան մեր Զինվորներին:Շնորհավոր Տոնդ Հայոց Բանակ...

 

 

Անի Քոչար

Հայ զինվոր, տոնդ շնորհավոր... մեր երեխաների ու մեր խաղաղ քնի համար Ձեզ ենք պարտական, միայն մեկ բան կարող եմ ասել` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Մնացածն խոսքերն ավելորդ են, քանզի առանց ձեզ չկա Հայաստան, չկա Հայրենիք:Անփորձանք ծառայություն ձեզ:

 

 

Սոֆի Մխեյան

«Շնորհավոր տոնդ Հայ զինվոր!!!»

 

Լիլիթ Կարապետյան

«Դե տղերք, պինդ եղեք…»

 


Հավաքագրեց Հայկ Հայկյանը