BlogNews.am-ը գրում է.


Այն, թե ինչպես ես արթնանում առավոտյան, չափազանց կարևոր է: Դա օրվա կառուցման հիմքն է, և եթե ամեն օր արթնանալով՝ ինքդ քեզ ուղղես այս 6 հարցերը, ապա կարելի է երաշխավորել, որ օրդ կանցնի ավելի ուրախ ու բավարարվածության զգացումով լի:


 1  Ո՞րն է այն ամենակարևոր բանը, որ կարող եմ անել այսօր անձնական բարօրությանս համար: Եթե ինքդ քո մասին հոգ չտանս, չես կարող հոգ տանել մյուսների մասին, այդ է պատճառը, որ ինքդ քո մասին հոգ տանելը լավագույն եսասիրական քայլն է, որ կարող ես անել:


Ամեն նոր օրը կյանքդ փոխելու հնարավորություն է: Աշխատիր՝ կյանքդ ուզածիդ պես դարձնելու համար: Արա այն, ինչին հավատում ես, երազանքներդ մեծ պահիր ու անհանգստություններդ՝ փոքր: Հասկացիր, թե ինչպես կարող ես լավագույն ձևով ծառայել ինքդ քեզ: 


Հիշի՛ր, դու երբեք չպետք է ավելին վերցնես, քան կարող ես տանել ու ամեն անգամ մեկ փոքր քայլ արա դեպի երազանքդ:


 2  Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ սերս նրանց հանդեպ, ում սիրում եմՊետք չէ կատարյալ լինել կատարյալ ընկեր կամ զուգընկեր լինելու համար, սակայն հարաբերությունների հանդեպ ունեցած նվիրվածությունը թանկագին պարտականություն է: Հարաբերությունները հարատևում են միայն այն ժամանակ, երբ երկու անձինք ընտրություն են կատարում այն պահպանելու համար, կռվում դրա համար ու աշխատանք տանում: Սիրո այս դրսևորումները պետք է պարզապես անկեղծ լինեն: Իրական ու անկեղծ սերը քայլերով է տեսանելի, ոչ թե բառերով:


Բացի այդ, հիշիր, որ ոչ թե այն է կարևոր, թե ինչ ես անում սիրելի մարդու համար, այլ թե որքան սեր ես ներդնում արածիդ մեջ: Սովորիր հասկանալ, թե ինչն է նրանց համար առավել կարևոր ու սովորություն 

 

Շարունակությունը` այստեղ: