Մահացել է հայտնի հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը. հաղորդում է Le Figaro-ն:

 

Երգչի դուստր Էմիլիի խոսքով՝ նա մահացել է շաբաթ օրը գիշերը: Ռուսոսը 69 տարեկան էր:

 

Դեմիս Ռուսոսը հայտնի է դարձել 70-ական թվականներին, երբ հանդես է եկել որպես մենակատար: Մինչ այդ նա Aphrodite's Child խմբի անդամն էր:

 

Երգչի առավել հայտնի երգերի շարքում են Souvenirs, Goodbye My Love, Forever And Ever և այլն: