Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Invitro Production» ընկերությունից, արտիստը կունենա երկու համերգ:

 

«Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14 –ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշեցին ընկերությունում: 


Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, և ուսման համար վճարելու, ինչպես նաև կատարելագործվելու համար սկսել է նվագել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Ballade pour Adeline» ստեղծագործությունը, որը գրել է Պոլ դե Սեննեվիլինը, նրան աստղ է դարձրել:

 

«Ballade pour Adeline»՝