ESem.am-ն արդեն  աղջիկների այն արարքները, որոնք տհաճ են շրջապատին:  Այս անգամ հայտնի տղաներն են ասում՝

աղջիկնե´ր, մի արեք այդպես:

 

Դերասան Գոռ Հակոբյան

1. Անխնամ եղունգները կարող են փչացնել աղջիկների տեսքը: Ինչքան էլ աղջիկը խնամված լինի, ես առաջին հերթին նայում եմ եղունգներին, եթե մաքուր, հավասար, ներկված չեն, ներվայնանում եմ:

 

2. Չափից դուրս հաստ հոնքերն ամենևին գեղեցիկ չեն: Հաստ հոնքերով աղջիկը տգեղ է նայվում, հասկանում եմ, որ դա կարող է իմիջի հարց լինել, բայց երբեմն հաստ հոնքերն ասոսցացվում  եմ «ախպերս չի թողնում պոկեմ»-ի հետ:)

 

3. Սարսափելի չեմ սիրում այն աղջիկներին, ովքեր չեն շպարվում, իհարկե՝ չափի մեջ, մազերը չեն ներկում, իհարկե՝ ոչ կանաչ, որովհետև կարծում են, որ շպարվում ու մազ են ներկում միայն փչացածները:) Դա ուղղակի իրենց կոմպլեքսն է։

 

 

Դերասան Ռաֆայել Երանոսյան

1. Առհասարակ չեմ սիրում իգական սեռի «լկստված» տեսակը, երբ կինը կարող է իրեն գռեհիկ պահվածք թույլ տալ, ժարգոնային բառեր օգտագործել: Ես չեմ կարող անգամ պարզապես շփվել կամ ընկերություն անել նման կնոջ հետ: Կինը պետք է միշտ կանացի և ցանկալի լինի:

 

2. Բացի նրանից, որ կինը պետք է կանացի և գրավիչ լինի, նա նաև պետք է իր տղամարդու համար խորհրդատու լինի, պետք է շփող լինի: Բայց երբեմն հանդիպում ես այնպիսի աղջիկների, ում հետ մի քանի բառ փոխանակելուց հետո ափսոսում ես կորցրած ժամանակդ:

 

3. Ես նկատել եմ, որ հայ կանայք այլևս նման չեն նախկին հայուհիներին: Դեռ չեմ բացահայտել ինչը, բայց ինչ-որ բան կորել է հայ կանանց միջից, նրանք ձգտում են նմանվել եվրոպացիներին, իհարկե ես կողմ եմ, որ հայ կանայք քայլեն ժամանակին զուգահեռ, բայց այս ամենը կարծես վերածվում է ֆեմինիզմի: Կարիերիստ կանանց և´ սիրում եմ, և´ չեմ սիրում, կարծում եմ՝ դա տղամարդուց է գալիս, եթե տղամարդը թույլ է կնոջից, ուրեմն կինն այլ ելք չունի: Այս բոլոր կետերի պատճառով էլ մինչև հիմա չեմ ամուսնացել:)

 

 

 Մովսես Երեմյան


1. Ինձ նյարդայնացնում են չափից շատ գեղեցիկ լինելու մասին մտածող աղջիկները, ովքեր գեղեցիկ լինելու համար պատրաստ են ամեն ինչի, ինչն էլ բերում է արհեստականություն` շուրթեր «լցնելը»,  դրանք ավելի հաստ քսելը, քան իրականում կա: Իսկ լինզաների մասին էլ չեմ խոսում, երբ բոլորը գիտեն, որ տվյալ մարդու աչքերը սև են, բայց նա հանկարծ գալիս է մանուշակագույն աչքերով:)

 

2. Եթե ընտրել եք Ձեր տղամարդուն և փողոցում ձեռքը բռնած քայլում եք, ուրեմն բարի եղեք այդ ընթացքում այդքան երկար մի նայեք ուրիշ տղամարդկանց: Դա էլ է զզվելի:

 

3. Մեր հայ աղջիկների մոտ նկատել եմ, որ նրանք հաճախ ցանկանում են նմանվել ինչ-որ մեկին, հագնել ինչ-որ մեկի հագուստից, մազերը հարդարել ինչ-որ  մեկի նման: Անընդհատ փորձում են համեմատություննեև անցկացնել: Մի´ նմանվեք ոչ մեկին, մի´ համեմատվեք ոչ մեկի հետ և մի´ նախանձեք մյուսներին:)

 

 


Արեք ձեր հետևությունները. Tina