Ռոտերդամում բացվել է 44-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով միջոցառման պաշտոնական կայքին:

 

Ժյուրիի կողմից ընտրված ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա Ռոտերդամի տարբեր կինոթատրոններում հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 1-ը:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Կաննի, Վենետիկի եւ Լոկառնոյի փառատոնների հետ միասին Ռոտերդամի կինոփառատոնը համարվում է աշխարհում հեղինակային կինոյի առավել հեղինակավոր միջոցառումներից մեկը: