Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով իր հանդիսատեսին կներկայանա նոր՝ դերասանի կարգավիճակում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց անձամբ երգիչը. «Տարին սկսել եմ յուրօրինակ գործունեությամբ. նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում: Դեռևս փակագծերն ամբողջովին բացել չեմ կարող, չեմ կարող նշել ոչ թեման, ոչ ռեժիսորին, ոչ դերակատարներին»:

 

Արդյո՞ք սա երգչի առաջին նմանատիպ առաջարկն էր, և ի՞նչն էր գրավիչը, որ նա համաձայնեց նկարահանվել: «Անկեղծ ասած՝ մինչ այս շատ առաջարկներ եմ ունեցել սերիալներից, բայց ինձ հետաքրքիր չի եղել խաղալ այնտեղ: Ֆիլմը, ընդհակառակը, ինձ համար երազանքի պես մի բան է եղել: Այդ աշխարհն ինձ հետաքրքրել է: Այս ֆիլմի թեման ինձ անմիջապես գրավեց, այդ պատճառով էլ համաձայնեցի խաղալ գեղարվեստական ֆիլմում»,-անկեղծացավ նա:

 

Շարունակությունը` այստեղ: