Աստղերին առանց դիմահարդարման լուսանկարում են հիմնականում պապարացիները: Երբեմն, սակայն, աստղերն իրենք են պատրաստ «հանել դիմակները»: Այս անգամ իրենց կամքով «W» ամսագրի համար առանց դիմահարդարման նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Քրիսթեն Ստյուարտը և Մարիոն Կոտիարը: 22-ամյա Քրիսթեն Ստյուարտի լուսանկարը բավական ագրեսիվ են ստացվել:

Հակառակ դրա՝ 45-ամյա Նիկոլ Քիդմանի լուսանկարը շատ ռոմանտիկ է: Ի տարբերություն վերը նշված 2 դերասանուհիների՝ Մարիոն Կոտիարը լուսանկարչին թույլ է տվել իրեն լուսանկարել առավելագույն մոտ տարածությունից: