Ի՞նչ են խոսում. «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Լիլիին մարմնավորող Անուշկա Մարգարյանն ընտրյալ ունի :)

Իրականում. վերջին շրջանում սերիալային դերասանուհին սոցցանցային իր անձնական էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում շախմատիստ Ավետիք Գրիգորյանի հետ, ինչն էլ խոսակցությունների առիթ է դարձել:

 

ESem.am-ը, հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հայտնելու սկզբունքին, զրուցեց Անուշկայի հետ: Վերջինս հաստատեց, որ ինքն ու Ավետիքն ընկերություն են անում: «Ես հիմա սիրում եմ, սիրված եմ և շա՜տ երջանիկ»,- ասաց Անուշկան, սակայն չցանկացավ անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ Ավետիքն ու Անուշկան հասակակիցներ են. հունվարի 22-ին կլրանա դերասանուհու 26 տարին, 27-ին՝ շախմատիստի :)