«Հայաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակչում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ներկայացավ նոր ոճով. կարճ մազերով Նազենին կարելի է ասել՝ շոկի ենթարկեց երկրպագուներին ու սկսվեցին թեժ քննարկումները: Շատերին շփոթության մեջ էր գցել Նազենիի նոր լուսանկարի մակագրությունը՝ «Կտրեցի վերջապես..։)», սակայն ոմանք պարզապես չէին հավատում, որ հաղորդավարուհին կհրաժարվի իր երկար գեղեցիկ մազերից: Պարզվում է՝ այդպես էլ կա. դերասանուհին կատակել էր:) Երեկ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի համերգին Նազենին ներկայացավ նախկին տեսքով՝ հայտնվելով ներկաների հետաքրքրության կիզակետում: Բոլորը փսփսում էին, որ փաստորեն Նազենին չի կտրել մազերն ու շատ լավ է արել:)

 


Հայկ Հայկյան